ՀՀ-ում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ          Քաղցկեղային ուռուցքներին հաջողվում է թաքնվել քիմիաթերապիայից եւ վերապրել       Ջո Բայդենը իր վարչակազմի տարածքային հաղորդակցումների բաժնի պետ է նշանակել Հայկ Խաչինազարյանին    

29 հուն 2017 21:18

Արկղով նորածնի դին Մուրացան հիվանդանոցից հանձնել են երիտասարդ ամուսիններին

Երեկ՝ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Հունվարի 26-ի առավոտյան ժամը 6-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 19-ամյա Նարինե Բրոյանին, ով պատրաստվում էր երեխա ունենալ, տեղափոխել են Արմավիր քաղաքի ծննդատուն: 
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այնտեղ մի քանի բժշկական հետազոտություններ անցնելուց հետո Նարինեին հայտնել են, որ իր եւ պտղի հետ ամեն բան լավ է, եւ մինչեւ երեկոյան ժամը 6-ը նա կծննդաբերի:
Կայքի հետ զրույցում հարազատներն ասում էին. «Ծննդաբերելուց բառացիորեն րոպեներ առաջ մեզ ասացին, որ ի հայտ են եկել խնդիրներ, սակայն Նարինեն ծննդաբերել է: Արդեն հունվարի 27-ի առավոտյան նորածնին տեղափոխել ենք Մուրացան հիվանդանոց, իսկ 2 օր անց մեզ տեղեկացնում են, որ երեխան մահացել է»:
Հարազատները նշում էին նաեւ, որ մայրը նախածննդյան 9 ամիսների ընթացքում անցել է բոլոր կոնսուլտացիաները, եւ բժիշկներն էլ միշտ ասել են, որ ոչ մի խնդիր չկա, եւ այդ դեպքում ինչպես եղավ, որ միայն ծննդաբերելուց րոպեներ առաջ հասկացան մոր մոտ խնդիրներ լինելու հանգամանքը: Նրանք երեխայի մահվան համար մեղադրում են Արմավիրի ծննդատան բժիշկ Նշան Գեւորգյանին, որն ընդունել է երեխայի ծնունդը:
Ազգությամբ եզդի ամուսիններ՝ 22-ամյա Իսա Իսայանն ու 19-ամյա Նարինե Բրոյանը չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ բժշկի մեղքով իրենց առաջնեկը մահացավ: 
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր