17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

30 հուն 2017 10:20

Հրաձգություն է տեղի ունեցել, զոհվել է 5 մարդ

Քվեբեկի Իսլամական մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Երեք զինված անհայտ անձիք մզկիթ էին ներխուժել երեկոյան նամազի ժամանակ։ Գործակալության տվյալներով՝ այդ ժամանակ շենքում մոտ 40 հավատացյալ է գտնվել։
Ինչպես պատմել է կենտրոնի ղեկավար Մուհամմադ Յանգին՝ հրաձգությունը կատարվել է առաջին հարկում, այնուհետև հանցագործներին հաջողվել է բարձրանալ երկրորդ հարկ։ Տուժածները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ։ Վիրավորների հստակ թիվ չի հաղորդվում։
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են երկու կասկածյալի։
Քվեբեկում Իսլամական մշակույթի կենտրոնը անվանվում է քաղաքի «մեծ մզկիթ»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր