17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

30 հուն 2017 15:10

Փաստաբանի վրա հարձակված՝ Գարեգին Բ-ի եղբորորդու նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերին փաստաբան Գեորգի Մելիքյանի վրա հարձակված դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Մինչ այդ Կորյուն Ներսիսյանը հունվարի 20-ին, դատարանի որոշմամբ հեռացվել էր տվյալ քրեական գործի վարույթից:
Այս առնչությամբ, ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: Նշված քրեական գործով մասնակցող պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ:
Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչի հիման վրա 2016-ի դեկտեմբերի 23-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ պահանջելով քննության առնել թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան Գայանե Լյուդվիկյանի և թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան Գեորգի Մելիքյանի նկատմամբ ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի դրսևորած վարքագիծը և վերջինիս ենթարկել պատասխանատվության:
ՀՀ փաստաբանների պալատում հունվարի 26-ին մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որով հայտնել են, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ»:
Դատախազը 34-ամյա Կորյուն Ներսիսյանն է՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր