18:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

30 հուն 2017 16:09

Գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան կրկին վիրահատել են

Հունվարի 28-ին կրկին վիրահատության է ենթարկվել հունվարի 16-ին N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս կրտսեր սերժանտի կողմից գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գուրգեն Սարգսյանը։
Զինծառայողի մոտ արյունազեղում է եղել և այդ պատճառով վիրահատություն են իրականացրել։ Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալից տեղեկացնում են, որ մասնագետներն ամեն բան անում են սակայն վիճակը ծայրահեղ ծանր է՝ կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր