22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 23         21:30 - Տղամարդկանց համար նրանց հանգուցյալ կանանց տեսքով սեքս-տիկնիկներ կպատրաստեն      21:10 - Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել    

30 հուն 2017 17:30

Հայաստանի գլխավոր խնդիրը աղքատության հաղթահարումն է.Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը խոսեց տնտեսական իրավիճակի, ինպես նաեւ 2017թ-ի սպասելիքների մասին՝ ընտրությունների համատեքստում:
Գագիկ Մակարյանն անդրադառնալով Հայաստանի տնտեսական նեկա իրավիճակին, նկատեց, որ ամբողջ աշխարհում փոքր տեմպերով աճ է նկատվում, եւ ի տարբերություն 2015 թվականի, այս տարի 3.4 % համաշխարհային աճի ցուցանիշ է ակնկալվում: Ըստ պարոն Մակարյանի՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն կունենան Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, իսկ ԱՄՆ-ն մեծ ազդեցություն է ունենալու ամբողջ աշխարհի տնտեսության զարգացման վրա: Գագիկ Մակարյանի խոսքով Հայաստան ուղղվող տրանսֆերտներն ավելանալու են, մասնավորոապես ռուբլով տրանսֆերտները. «Դա կբերի ռուբլու ազդեցության ուժեղացմանը եւ կխթանի ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը: Եվրամիությունում անկում կա, բայց պղնձի գների բարձրացման միտում է նկատվում: Այստեղ ռիսկ կլինի, որ արտահանման ծավալները կկրճատվեն»: Ըստ տնտեսագետի, պաշտպանության նախարարությունը պետք է ավելի խորը համագործակցի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ. ՊՆ-ն կարող է ռազմական արդյունաբերության զարգացումը խթանել. «Օրինակ՝ ՊՆ-ն կարող է ուսումնական վարժանքների ժամանակ փորձարկել, օգտագործել նախագծված արտադրանքների նմուշները»: 
Տեսանյութերը՝ Aravot.am-ի

 


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր