17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

31 հուն 2017 10:20

«Ժամանակ».Հովիկ Աբրահամյանի որդին ևս հրաժարական կտա

«Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաև նախկին վարդապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։
Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները։ Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել։ Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվարթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից։ Չի բացառվում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշեն, Մխչյան, Արևշատ և Դիտակ համայնքների ղեկավարները, ովքեր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն։ Նշենք, սակայն, որ Արգամ Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնից հեռանալով՝ չի զրկվելու դիրքից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր