ՀՀ-ում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ          Քաղցկեղային ուռուցքներին հաջողվում է թաքնվել քիմիաթերապիայից եւ վերապրել       Ջո Բայդենը իր վարչակազմի տարածքային հաղորդակցումների բաժնի պետ է նշանակել Հայկ Խաչինազարյանին    

31 հուն 2017 16:45

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը շարունակում է խոչընդոտներ ստեղծել

Ադրբեջանը շարունակում է փորձերը խոչընդոտելու Հայաստանի և եռանախագահների ջանքերին, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Ադրբեջանը հարցականի տակ դրեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, կամ այն աստիճանի աղավաղեց, որ հիմա եռանախագահող երկրները ստիպված են կրկնել, որ անխտիր պետք է պահպանվի հրադադարի ռեժիմը, որ անհապաղ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ կապված միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ»,-  ընդգծեց Նալբանդյանը՝ հավելելով, որ սա է այն հիմնական ուղղությունը, որով շարժվում են Հայաստանը և եռանախագահները:
Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների փոփոխությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, նախարարը պատասխանեց. «Համանախագահները արտահայտում են իրենց երկրների դիրքորոշումը և չեմ կարծում, որ անձերի փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր