13:05 - Տեսանյութ. Ինչու՞ պիտի կռվենք Սիրիայի համար.Թող Սիրիան ու Ասադը փրկեն քրդերին ու կռվեն իրենց հողի համար         12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել      12:24 - Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը    

01 փետ 2017 09:39

«Ժողովուրդ». Արտագաղթի տեմպերը կրկին նոր թափ են ստանում

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ժողովրդագրական ցուցանիշները, ըստ որի՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 54 հազար 31 ՀՀ քաղաքացի։ Համեմատության համար նշենք, որ 2015թ. այդ ցուցանիշը 47 հազար 676 հոգի էր, իսկ 2014թ.՝ 47 հազար 74 մարդ։ Այլ կերպ ասած՝ վերջին երեք տարիներին Հայաստանից արտագաղթը միայն աճի միտումներ է ցուցաբերում։ Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանից մարդիկ հիմնականում հեռացել են ցամաքային ճանապարհով նշանակում է՝ շատերը ցամաքային ճանապարհով հեռացել են այլ երկրներ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Ի դեպ, արտագաղթի պատկերը շատ ավելի ցցուն է երևում ժողովրդագրական ցուցանիշների ֆոնին, պաշտոնական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 18.3 տոկոսով նվազել է բնական հավելաճը։ Հայաստանում 2016թ. ծնվել է 40 հազար 638 երեխա, մինչդեռ 2015թ. ծնվել էր 41 հազար 763 երեխա։ Նախորդ տարի աճել է նաև մահացությունների թիվը՝ 2015թ. 27 հազար 878-ի փոխարեն 2016թ. մահացել է 28 հազար 129 հոգի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր