19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

01 փետ 2017 16:00

Կենսաթոշակային տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում. Սոցապնախարարություն

Կենսաթոշակային տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում. ՍոցապնախարարությունԿենսաթոշակառու կամ նպաստառու լինելու մասին (ծերության նպաստ), ինչպես նաև կենսաթոշակի կամ ծերության նպաստի չափի մասին տեղեկանքների համար քաղաքացիները այսուհետ (ՀՀ քաղաքացիները, ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները) կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին և կենտրոնական գրասենյակ՝ անկախ հաշվառման վայրից: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Եթե նախկինում նշված տիպի տեղեկանքների տրամադրումը տեղի էր ունենում 5-7 աշխատանքային օրերի ընթացքում՝ երբեմն առաջացնելով անհարկի քաշքշուկ, ապա ներկայումս դրանք տրամադրվելու են 15 րոպեների ընթացքում և կենտրոնական գրասենյակի, և տարածքային բաժնի կողմից (2016թ. նման տեղեկանքների համար դիմել են մոտ 60 000 քաղաքացի): Աշխատանքներ են ընթանում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նման ընթացակարգ սահմանելու նաև արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին նույն ծառայությունը մատուցելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով սոցիալական ապահովություն ոլորտում ընթացող փոփոխությունները` նշել է, որ իրականացվող աշխատանքները էապես բարելավվելու են մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և կրելու են հակակոռուպցիոն ուղղվածություն:
«Երբ քաղաքացիները որևէ տեղեկատվության կարիք ունեն և որի տրամադրումը ժամանակատար է, նրանք փնտրում են այլ ելքեր և ձևաչափեր տեղեկատվությունն արագ ստանալու նպատակով: Այս դեպքում ընդամենը 15 րոպեի ընթացքում ծառայություն ստացած քաղաքացին այլևս բավարարված կլինի և այլ ելքեր չի փնտրի տեղեկատվությունն արագ ձեռք բերելու համար:  Վստահ եմ, որ բարելավված այս ծառայությունը  մեր քաղաքացիների կյանքը թեթևացնելու հերթական քայլն է, բայց ոչ՝ վերջինը: Վստահ եմ նաև, որ առաջիկայում էլեկտրոնային  նոր համակարգեր կներդրվեն նաև մնացած ոլորտներում ևս»,- ընդգծել  է նախարարը:
Նշենք, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունը մշակել և ներդրել է նաև Հայաստանի Ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակման համակարգ, որի արդյունքում քաղաքացին ստիպված չի լինի գրավոր դիմել ազգային արխիվ, գումար վճարել և ստացված տեղեկատվությունը տեղեկանքի տեսքով տրամադրել սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այդ գործընթացը կկատարվի ծառայության և արխիվի աշխատակիցների կողմից: Արդյունքում խնայվելու են և ժամանակ, և քաղաքացիների ֆինանսական միջոցներ: Բացի այդ, էապես նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը, և բարձրանալու է ծառայության որակը:
Մշակված համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի ազգային արխիվին դիմելը և տեղեկատվությունը ստանալը կազմակերպել մեկ օրում: Արխիվային տեղեկանքի տրամադրման փաստացի ժամկետը կախված կլինի ազգային արխիվի կողմից տեղեկատվության տրամադրման ժամկետից:
Համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր