17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

02 փետ 2017 10:15

«Փաստ». ՀՀ-ում Նյուտոնի ձգողականության օրենքը դեռևս գործում է

Հունվարի 26–ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:
Գետ է կոչվում ջրային բնական հոսքը, որը հոսում է դեպի օվկիանոս, ծով, լիճ կամ այլ գետ։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։
Առու է կոչվում ոչ մեծ մշտական կամ ժամանակավոր ջրային բնական հոսքը, որը հոսում է դեպի գետ, ծով, լիճ, այլ առու, վտակ կամ կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։
Ոռոգման առու է կոչվում մարդու կողմից որոշակի նպատակով արհեստականորեն ստեղծած ջրային հոսքը, որը սկիզբ է առնում առուից, վտակից, գետից, ծովից կամ լճից:
Նախագահը ՀՀԿ–ն համեմատում է «Մայր գետի» հետ (հավանաբար ի նկատի ունենալով, որ մնացած կուսակցությունները գետակներ ու առվակներ են) և, այո՛, նա առաջընթաց է ապահովում իր հոսքի երկայնքով, կյանք է տալիս, հաց է տալիս, ջուր է տալիս: Ո՞ւմ: Իհարկե ոռոգման առուներին: Գետը առաջանում է բազմաթիվ առուների (կուսակցության շարքային անդամների) հոսքի համաձուլման միջոցով: Ի դեպ, եթե այդ առուները պոկվեն, քչանան, չորանան, ապա դա կհասցնի գետի փոքրացմանը, անգամ անցնելը հողի մեջ կամ չորանալը: Նույնը կարող է լինել նաև այն դեպքում, եթե Ոռոգման առուները շատանան, կամ սկսեն շատ ջուր վերցնել գետից: Երկու պրոցեսն էլ ի դեպ հիմա կատարվել է ՀՀԿ–ի հետ: 
Ենթագիտակցորեն նախագահը ճիշտ է արտահայտվել: Միայն թե պետք է նշվեր, որ խոսքը վերաբերում է ոռոգման առուներին և ջրանցքներին, որոնք իրոք կչորանան, եթե չսնվեն մայր գետից, իսկ գետը գետ դարձնող սնող առուները, եթե անգամ մայր գետն է անհետանում` շարունակում են հոսել դեպի ինչ–որ տեղ և միանալ այլ առուների ու գետակների, երբեմն իրենք կարող են դառնալ մայր գետ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում Նյուտոնի ձգողականության օրենքը դեռևս գործում է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր