Կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ          Իրանը թույլ չի տա ահաբեկիչների մուտքը.բախումների Կովկաս տեղափոխումը ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը       Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում, դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել    

02 փետ 2017 11:02

«Ժողովուրդ».Միհրան Պողոսյանը սկսել է ընտրարշավը բարեգործության անվան տակ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատրաստվում է առաջադրվել Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, արդեն բացահայտ ընտրարշավ է սկսել: Ընդ որում, դա անում է բարեգործության անվան տակ: Մ. Պողոսյանն իրեն պատկանող «Քեթրին» բարեգործական կազմակերպությունը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների դպրոցականների եւ ուսուցչական կոլեկտիվների համար էքսկուրսիաներ է կազմակերպում իրեն պատկանող «Ձմեռային այգում»: Ի դեպ, լուրեր կան, որ Մ. Պողոսյանը պատգամավոր դառնալու համար պատրաստ է մեծ գումարներ ծախսել, եւ Քանաքեռ-Զեյթունում արդեն խոսում են, որ մեկ ձայնը կարող է հասնել ընդհուպ 100 ԱՄՆ դոլարի: Մեկնաբանությունների համար դիմեցինք պարոն Պողոսյանին, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր զանգերին»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր