20:35 - Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է         17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին      16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում    

02 փետ 2017 13:00

2017 թվականին Թուրքիայում կարող է նոր հեղաշրջում տեղի ունենալ

Հեղինակավոր The Washington Post պարբերականի՝ 2017թ.-ին հեղաշրջման հավանականություն ունեցող 30 երկրների ցուցակում տեղ է գտել նաև Թուրքիան. այս երկրում հեղաշրջման հաջող իրականացման հավանականությունը պարբերականը գնահատել է 40 տոկոս:
Ցուցակի առաջատարներն են Բուրունդին և Թաիլանդը:
Ընդ որում՝ ԱՄՆ-ում հեղաշրջման հավանականությունն ու դրա հաջողությունը պարբերականը գնահատում է 2 տոկոս, Ռուսաստանում՝ 6: 
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր