17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

02 փետ 2017 14:15

Սերգո Երիցյան. քննություն կհանձնեն նաև դատավորները և երկրի նախագահը

Օտարալեզու դպրոց ավարտած պատգամավորները հայոց լեզվի քննություն հանձնելիս 30 հարցից պետք է պատասխանեն 27 հարցի , որպեսզի համարվի, որ քննությունը հանձնել են:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:  Նա պատգամավորների քննություն հանձնելը համարում է եզակի երևույթ:
«Լինելու են ուղղախոսական, ուղղագրական հարցեր, 4-5 դասարանի հարցեր ևս, բարդ չեն։ Պարտավոր են գոնե ավարտական գիտելիքներ ունենալ , պարտավոր են հանրության հետ հաղորդակցվել պարզ հասարակ, գրական մաքուր հայերենով»,-նշեց նա:
Սերգո Երիցյանի խոսքով ՝պատգամավորներն արդեն իսկ հետաքրքրված են, թե ինչ հարցերի պիտի պատասխանեն, զանգահարել են և փորձել են ճշտել:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հայերենի քննություն չպետք է հանձնեն նաև մայրենի լեզվով կրթություն ունեցող պատգամավորները, որոնք հայերեն հաղորդակցվել չգիտեն։
«Կաթիլ է ծովում, եթե կան խախտումներ, ապա դրանք գերակշռող չեն-շեշտեց նա:
Սերգո Երիցյանը նաև տեղեկացրեց, որ Սահմանադրության պահանջով քննություն կհանձնեն նաև դատավորները և երկրի նախագահը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր