17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

03 փետ 2017 11:15

Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողներին վարձավճարի զեղչ կարվի

Բանակից զորացրված ուսանողները, որոնք  2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ:
ԿԳՆ-ից հայտնում են, որ վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում  մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը:
2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝ բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաեւ միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել եւ վերջիններս ուսման վարձի զեղչից օգտվել են:
Տեղեկացնենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարի զեղչերն արվում են ըստ կիսամյակների: Երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչեւ ապրիլ:
Միաժամանակ հավելենք նաեւ, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ  օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն /նրանք զինգրքույկում պետք է  ունենան մարտական հերթապահության մասին գրառում եւ  համապատախան կնիք/ ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ՝ ըստ ՄՈԳ-ի:
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից եւ ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է դիմեն բարձրագույն ուսումնական հաստատություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ զորացրված բազմաթիվ զինծառայողներ, որոնք քառօրյա պատերազմի մասնակից են եղել, դիմել էին լրատվամիջոցներին եւ ներկայացրել իրենց զինգրքույկների լուսանկարները, որտեղ երեւում է՝ զինգրքույկում սպիտակ ներկով ջնջված է գրառումն այն մասին, որ երիտասարդները ապրիլյան պատերազմի մասնակից են եղել: Այս փաստը բուռն արձագանք էր գտել հասարակության շրջանում:
Այս առթիվ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ որոշ զինծառայողների զինգրքույկներում արված նշումներն անփութության արդյունք են. «Դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով»,-ասված է հայտարարությունում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր