«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

04 փետ 2017 19:15

Ագարակավանում կախված 27-ամյա կինը մահվանից առաջ հաղորդագրություն է ուղարկել ամուսնուն

Երեկ իր տան գոմում կախված 27-ամյա Ա.Վ-ն, մահից առաջ sms հաղորդագրություն է ուղարկել ամուսնուն` Գագիկին` գրելով, որ սիրում է նրան: Այս լուրը 27-ամյա 3 երեխաների մոր ինքնասպանության փաստի ցնցված գյուղում քննարկվում է երեկվանից:  Մահացածի հարևանները խոսքով, երեք անչափահաս  երեխաների մայրը հոգատար ու ուշադիր էր, նրա ամուսինը` Գագիկը գյուղի՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանցից էր:
Հարևանների համար նաեւ տարօրինակ է, թե ինչու է կինը դիմել նման քայլի, երբ նախորդ օրն իրենց տանը խնջույք է եղել, վերջինիս սկեսրոջ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Հաչևանները նշում են, որ ամուսինների, ինչպես նաև ինքնասպանություն գործած կնոջ և սկեսրոջ ու սկեսրայրի միջև  լարված հարաբերություններ ու թշնամանք չի եղել, նաև գյուղի համար սովորական, ոչ շատ լավ, ոչ շատ վատ սոցիալական պայմաններում են ապրել:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր