22:36 - Եղանակը Հայաստանում նոյեմբերի 19-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 19      21:40 - Կենդանակերպի ամենաուժեղ նշանը    

14 հուն 2016 11:35

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Բաքու

ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Ստեֆան Շենակն ու Սեզար Ֆլորին Պրեդան հունիսի 15-17-ը կայցելեն Ադրբեջան: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի, գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի, ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախոցի հետ: ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողները նաև հանդիպումներ կունենան քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների ու խորհրդարանում չներկայացված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Շենակը, Պրեդան ու բելգիացի պատգամավոր Ալան Դեստեհեն՝ որպես ԵԽԽՎ դիտորդներ, մոնիթորինգ կիրականացնեն Աղդաշի ընտրական օկրուգում խորհրդարանական կրկնական ընտրությունների ընթացքում:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր