Անթույլատրելի է հանրությանն անորոշության մեջ պահելը, ասեք ողջ ճշմարտությունը սահմանների մասին          Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնու՞մ եք ՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու       Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո Ադրբեջանի զինուժը մտնելու է նաև Բերձոր    

06 փետ 2017 13:00

Լեւոն Զուրաբյան. ԱԺ ընտրությունների օրը փոխելու համար կդիմենք ՍԴ.Տեսանյութ

ՀՀ 5-գումարման ԱԺ 11-րդ նստաշրջանի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ԱԺ ընտրությունների օրը՝ ապրիլի երկուսի հրամանագիրը, իրենց կարծիքով, հակասում է Սահմանադրության մի քանի նորմերի. «Ընտրությունները չէին կարող այդքան շուտ նշանակվել: Իշխանությունը ներկայացրել է իր փաստարկները, սակայն դա լրիվ բավարար է մեզ ՍԴ դիմում ներկայացնելու համար, թող ՍԴ-ն որոշի՝ ով է ճիշտ, ով՝ ոչ: Գագիկ Ջհանգիրյանի կողմից հեղինակվել է մի դիմում, որը կներկայացնենք ՍԴ՝ այդ հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին: Արամ Մանուկյանի հետ միասին մենք հիմա ձեւաթուղթը կվերցնենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրության քանակն ունենանք, որպեսզի ընտրությունների արդյունքների օրինականությունը հենց սկզբից կասկածի տակ չդրվի»:
«Իրավաբանների բացատրությունները եղել են տվյալ որոշման մասին, բացի այդ, կա Սերժ Սարգսյանի կարծիքը այն մասին, որ սկզբունքային խնդիր չէ, ու քաղաքական ուժերի համաձայնության դեպքում պատրաստ ենք օրը վերանայելու: Մնացածը ձեր սահմանադրական իրավունքների սահմաններում է»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր