18:33 - Փետրվարի 20-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը         18:02 - Տեսանյութ. Սահմանադրության ոչ թե մեկ դրույթի, այլ ամբողջական փոփոխություն է պետք      17:02 - Առանց ուժի ցուցադրության կոնստրուկտիվիզմը դիտարկվում է թուլություն. Աշոտյանը՝ Փաշինյանին    

06 փետ 2017 18:32

Հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի մահացու վիրավորման փաստով քր.գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 2017թ. փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Համազասպի Գարեգինյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր