10:33 - Ինչո՞ւ է Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան հեռացել Հայաստանից. «Ժողովուրդ»         10:19 - Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ»      10:02 - Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել.բոլորին հանում են, անվանում հանցագործներ.«168 ժամ»    

06 փետ 2017 18:45

Կրեմլը պահանջել է Fox News-ից ներողություն խնդրել Պուտինին «մարդասպան» անվանելու համար

Կրեմլը պահանջել է ամերիկյան Fox News հեռուստաալիքից ներողություն խնդրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» անվանելու համար՝ նկատելով, որ հաղորդավար Բիլ Օ'Ռեյլիի տվյալ մեկնաբանությունն ուղղակի անընդունելի է: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ Օ'Ռեյլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ ՌԴ ղեկավարին մարդասպան էր անվանել:
«Մենք համարում ենք, որ Fox TV-ից նման մեկնաբնություններ լսելն ուղղակի անընդունելի է ու վիրավորական, և, ճիշտն ասած, ուզում ենք, որ նրանք ներողություն խնդրեն»,-ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հայտնի է, որ Fox News-ն ու Օ'Ռեյլին չեն մեկնաբանել Կրեմլի պահանջը:
Հիշեցնենք, որ Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հարգում է Պուտինին, ինչից հետո Օ'Ռեյլին ՌԴ ղեկավարին «մարդասպան» էր անվանել: «Մարդասպանները շատ են: Մեզ մոտ էլ կան բազմաթիվ մարդասպաններ: Կարծում եք՝ մեր երկիրն այդքան անմե՞ղ է»,-հաղորդավարին հակադարձել էր Թրամփը


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր