17:02 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

06 փետ 2017 20:19

Մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներ կատարածները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի

«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կմեղմացվի մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներ կատարողների պատասխանատվությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Ազգային ժողովում այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է 205 հոդվածին՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն: Նախարարի խոսքով՝ մինչև 4 մլն դրամ խախտումների համար այդ արարքն ապաքրեականացվում է՝ դրա համար նախատեսելով վարչական պատասխանատվություն: «Այսինքն, եթե մինչև այժմ 2 մլն և ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խնդիրը մեկ տարուց ավելի քննարկվել է ամենատարբեր ձևաչափերով՝ ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և փոքր ու միջին ձերնարկատիրական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ըստ նախարարի՝ երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է գործող օրենքում առկա մի շարք հասկացությունների հստակեցմանը, որոնք տարբեր մեկնաբանությունների առիթ էին տալիս: «Խոսքը վերաբերում է «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» եզրույթներին, որոնք նախկինում մի շարք խնդիրներ էին առաջացնում և  դժվարացնում ապացուցելը, թե  օրինակ, որ  դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ  տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում»,- նշել է նախարարը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր