20:04 - Տեսանյութ նվիրված Եվրոպական սոցիալական խարտիային         18:18 - Տեսանյութ.Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ      17:07 - Բանաձևն ընդունվել է՝ արհամարհելով Թրամփին ու Էրդողանին․ The Guardian    

06 փետ 2017 20:45

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը պատասխանատվություն չի կրում hայաստանյան կուսակցական դաշինքներում մանևրող նույնանուն քաղաքական խմբի որոշումների համար

Հետևելով Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընթացող քաղաքական գործընթացներին (կապված 2017թ-ի ապրիլի 2-ին տեղի ունենալիք Ազգային Ժողովի ընտրությունների հետ)՝ Արցախի Լիբերալ Դեմոկրատան (Ռամկավար Ազատան) Կուսակցության Հանրապետական վարչությունը,որը մաս է կազմում աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցությանը հայտարարում է ՝ չնայած Հայաստանում գործող ինչ-որ քաղաքական խմբավորում,որը քաղաքական անմաքուր շոուի արդյունքում գրանցվել է որպես "Ռամկավար Ազատական" Կուսակցություն, որևէ կապ չունի Ռամկավարազատական կուսակցության և նրա գերագույն մարմնի՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության հետ: ՌԱԿ Կենտրոնական վարչությունը որևէ պատասխանատվություն չի կրում Հայաստանյան կուսակցական դաշինքներում մանևրող նույնանուն քաղաքական խմբի որոշումների համար,քանի որ այդ խմբի պարագլուխները միշտ հիշեցրել են ՌԱԿ Կենտրոնական վարչությանը, որ նրանք միայն "քույր" կուսակցություն են: Հիշեցնենք նաև,որ նշված խումբը ղեկավարվում և հովանավորվում է ոչ թե սփյուռքի կառույցների շրջանակների ,ոչ էլ առավել ևս <<ՌԱԿ>> Կենտրոնական վարչության կողմից: Այս "սուրբ" պարտականությունն իրականացնում են սփյուռքում կուսակցությունից հեռացվածկամ ինքնակամ հեռացած մեկ տասնյակը չգերազանցող անհատներ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր