09:20 - . Ողջ գիշեր ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն.Սարգսյանն ապագա պայքարի պլաններ է մշակել.«Հրապարակ»         09:11 - Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 11-ին      22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11    

07 փետ 2017 09:57

«Ժողովուրդ». ՀՀԿ կանանց «տունը կռիվ է ընկել». հայտնի է՝ ովքեր կմնան ԱԺ-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանում տեղ գրավելու հարցում ՀՀԿ կանանց մեջ լուրջ մրցակցություն է սկսվել: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ԱԺ գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում:
Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ից, բնականաբար, ներկայացված չի լինի մեծամասնականով ընտրված Կարինե Պողոսյանը` Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որ վերջերս լքել է ՀՀԿ-ն: Հաջորդ խորհրդարանում չեն լինի նաեւ Մարինե Մարաբյանը, Շուշան Պետրոսյանը, ՄԻԱԿ-ից՝ Նաիրա Կարապետյանը:
ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորներին` Կարինե Աճեմյանին, Ռուզաննա Մուրադյանին ու Մարգարիտ Եսայանին, դեռ վերջնական պատասխան չեն տվել` կընդգրկե՞ն ՀՀԿ ցուցակում ու կդառնան պատգամավոր, թե՞ ոչ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քառյակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր