17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

07 փետ 2017 14:16

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում և պահանջում է շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքի համաձայն: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: Այդ մասին հայտնում է Եվրոպական խորհրդի կայքը: Եվրոպական խորհրդի նախագահն իր խոսքում հայտնել է, որ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ իրենք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Տուսկը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին: «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը չունի ռազմական լուծում և պահանջում է շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքի համապատասխան: ԵՄ-ն շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին»,- հայտարարել է Տուսկը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսել է այցելել Եվրամիության և երկրի միջև նոր համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր