16:04 - Թրամփին դեռևս հունվարին էին գզուշացրել, որ համավարակը կարող է սպառնալ միլիոնավոր ամերիկացիների. The New York Times         15:40 - Տեսանյութ.Ես չհասկացա, թե ինչի քաղաքապետն այդպես վրդովվեց,գնաց մի հատ էլ կաբինետից շարունակեց՝ տականքություն եւ այլն      15:17 - Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը    

07 փետ 2017 16:30

Ն. Երիցյանը պարզաբանում է թե ինչի համար է հիփոթեքային վարկի 30% կանխավճարը

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե չե՞ն նախատեսում երաշխավորի ինստիտուտը փոխել, քանի որ այսօր տարածված բնույթ է կրում, երբ երաշխավորը ուրիշի չմարած վարկի պատճառով վարկ չի ստանում:
Ներսես Երիցյանը նշեց, որ պահանջում ներառել են, որ երաշխավորն առնվազն տեղյակ լինի: 
«Շատ են դեպքերը, երբ երաշխավորն առանց տեղեկացված լինելու երաշխիք է տվել հինգ-վեց տարի առաջ, հատկապես սպառողական վարկերի մասով, և վարկային պատմությունը սևացած է՝ չի կարողանում վարկեր վերցնել: Հիմա պահանջում են, որ եթե իրազեկումը պատշաճ չի ստացել, իրենց ժամանակ չեն տվել վճարումը կատարելու, երաշխավորի նկատմամբ վարկային պատմության մեջ նշում չի արվելու: Այսինքն` դրված է հստակ կանոն՝ ոնց է իրազեկվում»,-ասաց նա:  
Մկրտչյանը նաև հարցրեց, թե չի՞ կարծում, որ պետք է կանխավճարը զրոյացվի, քանի որ երիտասարդ ընտանիքները դժվար կարողանան վարկի 30% կանխավճար ունենալ: Ներսես Երիցյանը միջազգային փորձը օրինակ բերեց, որ ոչ թե կանխավճարը նվազեցնում են, այլ ինստիտուցիոնալ համակարգ են ստեղծում և մարդուն ստիպում են, որ եկամուտները խնայի և ճշգրիտի մինչև վարկ վերցնելը: 
«Այդ կանխավճարի ինստիտուտը դա է, ուղղակի մեր ընկալումն այն է, որ մեկը մի տեղից փող գտնի, այդ 30%-ը բերի, տա, որ բանկը վարկը տա: Բայց 30%-ի իմաստն այն է, թե դու ինքդ ինչքան ես ռիսկ կրում այդ տասը տարիներին, որովհետև տան գինը երեք տարի կարող է փոխվել, խնայողության ունակությունն է հիմքը»,-ասաց նա:
ԿԲ փոխնախագահը նշեց, որ խնդիրն այն է՝ ինչպես անել, որ այդ տոկոսը իրոք լինի մարդկանց խնայողության արդյունքը, որ վարկը բեռ չդառնա մարդկանց համար: Ըստ նրա՝ դա սպառողների կրթման խնդիր է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր