17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

08 փետ 2017 20:15

Օրենքով գող Շաքրո Մոլոդոյի կալանքը երկարաձգվել է

Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել որպես օրենքով գող Շաքրո Մոլոդոյ մականունով հայտնի Զախարի Կալաշովի նկատմամբ սահմանված կալանքը մինչև մարտի 15-ը երկարաձգելու որոշումը` դրամաշորթության մեղադրանքով: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Տվերի դատարանը որոշում էր կայացրել մինչև մարտի 15-ը Կալաշովի կալանքը երկարաձգելու մասին:
Մոսկովյան դատարանն օրինական է ճանաչել նաև կալանքի երկարաձգումը Կալաշովի 4 ենթադրյալ հնցակիցների նկատմամբ, որոնց շարքում է ՌԴ ՆԳՆ նախկին աշխատակիցը: Կալաշովի նկատմամբ երկու քրեական գործի հետաքննություն է իրականացվում` դրամաշորթության և հանցավոր համագործակցության կազմակերպման մասին: Երկրորդ գործով վերջինս ճանաչվել է հանցավոր խմավորման առաջնորդ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր