22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

09 փետ 2017 16:45

Սոս Ջանիբեկյանն առաջին անգամ՝ իր եւ Մադոննայի սիրավեպի մասին

Տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում դերասան Սոս Ջանիբեկյանի և ոճաբան, «Արմնյուզի» առավոտյան ծրագրի հաղորդավարուհի Մադոննայի սիրավեպի մասին: Սոսն ու Մադոննան չեն խոսում անձնական կյանքի մասին, սակայն Սոսը բացառություն է արել Tert.am Life-ի համար և առաջին անգամ խոսել անձնական հարաբերությունների մասին:
«Մի քանի ամիս է՝ ես և Մադոննան միասին ենք: Մենք ծանոթացել ենք «Ցանկալի փեսացու» նախագծի նկարահանումների ժամանակ, որտեղ նա աշխատում էր որպես ոճաբան: Մեր հարաբերությունները սկսվել են նկարահանումների ավարտից հետո: Ես հասկացա, որ սիրահարվել եմ այդ աղջկան: Սկսեցինք հանդիպել, հասկացա, որ սիրահարվածությունը փոխադարձ է և հիմա ընկերություն ենք անում»,- ասաց Սոսը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր