17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

09 փետ 2017 17:30

Լապշինի ճակատագիրը կորոշի դատարանը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի իշխանությունները վրդովված են ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ ստեղծված իրավիճակի քաղաքականացմամբ, նրա ճակատագիրը կորոշի դատարանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ինձ զարմացնում և վրդովվեցնում է այդ հարցի ավելորդ քաղաքականացումը: Անընդհատ նրան բլոգեր են անվանում: Իսկ եթե լիներ ինժեներ, նրանով չէի՞ն հետաքրքրվի: Նա խախտել է օրենքները, և իրավական հիմնավորմամբ հարուցվել է քրեական գործ, որի հիման վրա Ինտերպոլում դիմում է տեղադրվել, որի համաձայն էլ նրան ձերբակալել է բելառուսական կողմը: ԱՊՀ շրջանակներում՝ Քիշնևի կոնվենցիայի համաձայն: Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում: Շահարկումներն այն հարցի շուրջ, որ նա բլոգեր է, չի նշանակում, որ նա օրենքի առջև անձեռնմխելիություն ունի»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Ալեքսանդր Լապշինը երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու: 
Նույն օրն ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Ադրբեջանին Լապշինի արտահանձնման մասին երկրի գլխավոր դատախազության որոշումը:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել էր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական հետապնդման համար: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի գերագույն դատարանում:
Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:
Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր