14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով         14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները      14:04 - Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին. մասնագետները մտահոգ են    

14 հուն 2016 13:49

Ոչ մեկ չի կարող մեզ արգելել, այդ թվում Թուրքիայի նախագահը. Օզդեմիր

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հետ կապված բանաձեւում խոսել ենք Գերմանիայի պատասխանատվությունի եւ ոչ մեկ, այդ թվում Թուրքիայի նախագահը, մեզ չի կարող արգելել։ Գերմանական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, թե Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո թուրք պատգամավորները շարունակական սպառնալիքներ են ստանում։ «Ցավալի է, որ բոլոր ազգերում էլ ֆանատիկոսներ կան։ Սակայն ամենակարեւորը դրանց առաջ չխոնարհվելն է։ Նրանք, ովքեր միանգամից կատաղել ու անկիրթ հայտարարություններ են անում, հաստատ չեն կարդացդել տեքստը կամ չեն լսել իմ ելույթը։ Մենք այստեղ Գերմանիայի պատասխանատվությունից ենք խոսում։ Ոչ մեկ չի կարող մեզ արգելել, այդ թվում Թուրքիայի նախագահը»,–ասել է Ջեմ Օզդեմիրը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր