21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

14 հուն 2016 13:57

Լարված իրավիճակ. դատարան է կանչվել Շտապ օգնություն

13.35 Արդեն մեկուկես ժամից ավելի է, ինչ Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ դատարանի շենքի դիմաց Վարդգես Գասպարին պառկած է։ Նրա համար կարգադրիչները Շտապ օգնության մեքենա են կանչել՝ առողջական վիճակը ստուգելու։
Շտապ օգնության բժիշկները հսկում են Գասպարիին։
Իսկ դատարանի ներսում, որտեղ շարունակվում էր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը, միջադեպ գրանցվեց. Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարբերաբար հանում էր Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի հարցերը՝ նշելով, որ տուժող Գեղամ Խաչատրյանը չի հիշում դեպքի մանրամասները։ Սա առաջացրեց ներկաների դժգոհությունը. «Թողեք, թող պատասխանի, ինչ եք մեկ դուք, մեկ դատախազը պատասխանում նրա փոխարեն, և սա կոչվում է դատավարությո՞ւն»,- նշեց գագիկ Սարուխանյանը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից և նիստն ընդմիջեց։
 12. 27. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց այսօր կրկին պառկեց Վարդգես Գասպարին։  Դատական կարգադրիչները նրան թույլ չէին տվել մասնակցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստին՝ նշելով, որ դատավորը նրան հեռացրել է նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան հեռացրել էր դահլիճից։
Վարդգես Գասպարին նշեց, որ որևէ օրենք չկա, թե ինչու է ինքը հեռացվել։ Իսկ ինքը կրկին շարունակում է չհարգել դատարաններին՝ իր վերաբերմունքն այսպես արտահայտելով։
Այս պահին շարունակվում է Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը, որտեղ պաշտպանը հրապարակում է տուժող Գեղամ Խաչատրյանի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմուքների հակասությունները։
Աղբյուրը՝ Ա1+


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր