16:46 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

10 փետ 2017 20:50

Շանս ունենք ունենալ այդպիսի գյուղատնտեսություն, որ գան մեզնից սովորեն.Կարեն Կարապետյան.Տեսանյութ

Կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, կարևորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում,  վարչապետն անհրաժեշտ է համարել ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ֆերմերների շարունակական վերապատրաստումն ու ուսուցումը: 
«Մեր գյուղատնտեսության մեջ ամբողջ տեսությունը հիմնվել է նրա վրա, թե գյուղացին լավ գյուղատնտես է: Դրանից ելնելով էլ նրան սերմ, դիզվառելիք, պարարտանյութ ենք տվել և ասել՝ դու գիտես ինչ անել, բայց դա այդպես չէ: Հենց այդ պնդմանը կասկածում ես, ստացվում է՝ այդ ողջ տեսությունը խոցելի է. ժամանակակից ֆերմեր, կոոպերատիվ, տեխնոլոգիա չունենք: Սակայն մենք շանս ունենք, ինչպես այսօր ողջ աշխարհը գյուղատնտեսություն է սովորում Իսրայելում, 10 տարի հետո ունենալ այդպիսի գյուղատնտեսություն, որ գան մեզնից սովորեն»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր