17:12 - Տեսանյութ. Չվճարված հարկերի և աշխատավարձերի բեռը ոչ թե Նազիկ Ամիրյանն է ավելացրել, այլ այդ վիճակով գործարանը վաճառվել է նրան         15:27 - Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր      14:00 - «1000 դրամների հիմնադրամի» միջոցները կբավարարե՞ն 3-րդ կարգի հաշմանդամ զինվորների փոխհատուցման համար    

14 հուն 2016 14:15

Օմար Մատինը եղել է գեյ-ակումբի մշտական հաճախորդը, որի վրա հարձակվել է

ԱՄՆ Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում 50 մարդու սպանած Օմար Մատինը եղել է այդ հաստատության մշտական հաճախորդը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առնվազն 4 վկաների խոսքով՝ իրենք բազմիցս Մատինին տեսել են ակումբում խմելիս: Նրանց խոսքով՝ նա երբեմն այնքան է չարաշահել ալկոհոլը, որ սկսել է աղմկել:
Եվս մեկ վկայի խոսքով՝ Մատինը մոտ մեկ տարի առաջ գեյ-ծանոթությունների համար բջջային հավելվածի միջոցով իրեն առաջարկել է հանդիպել, բայց հանդիպումը տեղի չի ունեցել:
Մինչ այս մամուլում տարածված էր այն վարկածը, ըստ որի՝ Մատինը գեյ-ակումբի այցելուների վրա հարձակվել է նրանց սեքսուալ կողմնորոշման պատճառով:
Մատինը, ՀԴԲ-ի տեղեկությամբ, զանգահարել է արտակարգ օգնության հեռախոսահամարով և ԴԱԻՇ-ին հայտնել իր հավատարմության մասին:
Սակայն վերջին տվյալներով՝ նա աջակցություն է հայտնել նաև Ջոհար և Թամերլան Ցարնաև եղբայրներին, որոնք 2013թ. պայթյուններ են կազմակերպել Բոստոնում, և «Ալ-Քաիդայի» համար աշխատած ամերիկացի մահապարտներից մեկին:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր