17:02 - Տեսանյութ. Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին         16:30 - Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյանն ազատ արձակվեց      16:17 - ՍԴ-ի թիրախավորումն սկսվեց հորս գործը ՍԴ ուղարկվելուց հետո    

11 փետ 2017 11:50

Գիտնականները պարզել են, թե ինչպես է արյան խումբն ազդում մարդու առողջական վիճակի վրա

Վերմոնտի համալսարանի բժշկական քոլեջի գիտնականները եռամյա ուսումնասիրություններից հետո պարզել են, թե, կախված այրան խմբից, ինչ հիվանդություններ կարող են ի հայտ գալ մարդկանց մոտ: Գիտնականները գիտափորձի ընթացքում հետևել են ավելի քան 30000 մարդու առողջական վիճակին, հաղորդում է gogetnews.info կայքը:
Պարզվել է, որ I խմբի արյուն ունեցողների մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը բավական ցածր է:
IV խմբի արյան դեպքում մարդիկ, ընդհակառակը, ավելի հաճախ են այս բնույթի հիվանդություններին բախվում: Բացի այդ, IV խմբի արյուն ունեցողների մոտ հաճախ նկատվում են խնդիրներ՝ կապված հիշողության ու մտածողության հետ:
II և III խմբի արյուն ունեցողների մոտ գիտնականներն այս կամ այն հիվանդության հանդեպ ոչ մի բնորոշ հակվածություն չեն նկատել:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր