Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

11 փետ 2017 18:10

Ժառանգությանը պահանջը՝ Հաց բերողի եւ մյուս քաղբանտարկյալների վերաբերյալ

 

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

ՀՀԿ-ական ապօրինի իշխանությունները հավատարիմ մնալով իրենց գործելաոճին, փետրվարի 9-ին «Սասնա Ծռերի» գործով` Արթուր Սարգսյանին («Հաց բերող») «դատարանի» վճռով խափանման միջոցը փոխելով` վերստին կալանավորման որոշում կայացրեցին, հաշվի չառնելով անգամ Արթուր Սարգսյանի լրջագույն, անազատության հետ անհամատեղելի, առողջական խնդիրները:

«Ժառանգություն» կուսակցությունը արձանագրում է, որ նախընտրական այս շրջանում վարչախմբի որոշումը շարունակելու քաղաքական հետապնդումները ինչպես «Սասնա Ծռերի», այնպես էլ «Հաց բերող» Արթուրի, Գեւորգ Սաֆարյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Հովհաննես Ղազարյանի եւ այլ քաղաքացիական ակտիվիստների եւ քաղաքական գործիչների նկատմամբ, փաստում է, որ իշխանությունները շարունակելու են խոչընդոտել ազատ եւ հավասար պայմաններով ընտրությունների անցկացմանը, ինչը ընդդիմադիր ուժերից պահանջում է առավել համախմբում, հետեւողականություն եւ տոկունություն:

«Ժառանգություն» կուսակցությունը իր վրդովմունքն է հայտնում եւ խստորեն դատապարտում է հանրային վստահություն եւ հարգանք վայելող անհատներին, քաղաքական գործիչներին անազատության մեջ ապօրինի պահելու դե ֆակտո իշխանությունների ծայրահեղ, անհամաչափ գործողությունները եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել «Հաց բերող» Արթուրին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր