17:12 - Տեսանյութ. Չվճարված հարկերի և աշխատավարձերի բեռը ոչ թե Նազիկ Ամիրյանն է ավելացրել, այլ այդ վիճակով գործարանը վաճառվել է նրան         15:27 - Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր      14:00 - «1000 դրամների հիմնադրամի» միջոցները կբավարարե՞ն 3-րդ կարգի հաշմանդամ զինվորների փոխհատուցման համար    

14 հուն 2016 15:24

Էրդողանի նամակը Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով անցած Ռուսաստանի օրվա առթիվ (նշվում է հունիսի 12-ին Խմբ.), ու մաղթել, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն «արժանի մակարդակի» բարձրանան, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Հարգարժան պարոն նախագահ։ Ողջ թուրք ժողովրդի անունից ի դեմս Ձեզ՝ շնորհավորում եմ բոլոր ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և մաղթում, որ առաջիկայում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններն արժանի մակարդակի բարձրանան»,-ասված է շնորհավորական ուղերձում։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն, իր հերթին, Ռուսաստանի վարչապետին հղած նամակում հույս է հայտնել, որ «առաջիկայում  երկրների միջև համագործակցությունը կհասնի այն մակարդակին, որն անհրաժեշտ է երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար»։
«Ի դեմս Ձեզ՝ ռուսներին բարգավաճում ու բարեկեցություն եմ մաղթում»,-գրել է Յըլդըրըմը։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր