17:12 - Տեսանյութ. Չվճարված հարկերի և աշխատավարձերի բեռը ոչ թե Նազիկ Ամիրյանն է ավելացրել, այլ այդ վիճակով գործարանը վաճառվել է նրան         15:27 - Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր      14:00 - «1000 դրամների հիմնադրամի» միջոցները կբավարարե՞ն 3-րդ կարգի հաշմանդամ զինվորների փոխհատուցման համար    

14 հուն 2016 15:35

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը

Վաշինգտոն - Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կիրակի, հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում §Իսլամական պետության¦ խմբավորման հետևորդի կողմից կատարված զանգվածային հրաձգության կապակցությամբ հետևյալ հաղորդագրությունն է տարածել:
§Ամերիկայի հայկական համագումարը և համայն ամերիկահայերը սգում են Օռլանդոյի սպանդի զոհերի կորուստը, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամահաբերն էր: Մենք աղոթում ենք զոհերի, նրանց ընտանիքների և ընկերների համար: Համագումարը դատապարտում է տեղի ունեցած բարբարոսական գործողությունները, և ի դեմս հանցագործի ու նրա համախոհների մարմնավորած համատարած անհանդուրժողականությունը, ատելությունը և վայրագությունը:
Մի քանի ամիս առաջ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Իսլամական պետություն խմբավորումը Սիրիայում և Իրաքում թիրախավորված խմբերի, այդ թվում հայերի ցեղասպանության պատասխանատուն է: Մենք, հայերս, գիտենք թիրախ լինելու և սպանվելու սարսափը, ինչպես մեզ հետ վարվեցին օսմանյան թուրքերը 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ, Ադրբեջանը՝ 1980-ականների վերջերից ի վեր, և այսօր՝ կրկին §Իսլամական պետություն¦ խմբավորման կողմից: Երբ կանգնում ենք այդ անբարո ահաբեկչական գործողությունների առջև, ակնառու է դառնում ոտքի ելնելու և հանցագործների և նրանց սատարողների նկատմամբ հաղթանակելու հրամայականը: Խոնարհվելով մարդկային ցավալի կորստի առջև՝ միշտ զորակից կլինենք Օռլանդոյին»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր