17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

13 փետ 2017 17:40

Բարձրաստիճան հոգևորականին փորձել են թունավորել ցիանիդով

Վրաստանում բարձրաստիճան հոգևորականի սպանության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել է Պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրաքլի Շոթաձեն արտահերթ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Քննությունը սկսվել է 2017 թվականի փետրվարի 2-ին Վրաստանի քաղաքացիներից մեկի դիմումի հիման վրա, որը դիմել է Վրաստանի գլխավոր դատախազություն և նշել, որ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է իրեն օգնել գտնել կյանքի համար վտանգավոր թունավոր նյութ՝ ցիանիդ:
«Քննությունը պարզել է, որ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է դիմողին կարճ ժամկետներում գտնել թունավոր նյութը՝ ցիանիդը, ինչի դիմաց պատրաստ էր վճարել գումար, ինչպես նաև ծառայության համար խոստացել է պարգևատրում: Հոգևորականի հետ հանդիպման ժամանակ դիմումը ներկայացրած անձը պարզել է, որ թույնը հարկավոր է բարձրաստիճան հոգևորականի դեմ մահափորձի համար»,- ասել է Շոթաձեն:
«Ինչպես պարզվել է՝ Մամալաձեն պատրաստվում էր մեկնել Գերմանիա, որտեղ Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը բուժման մեջ է գտնվում, և նրան թունավոր նյութը հարկավոր է եղել մինչև մեկնումը»,- ասել է Շոթաձեն: Հաղորդվում է նաև, որ Գեորգի Մամալաձեի տանն անցկացված խուզարկության ժամանակ հրազեն է հայտնաբերվել: Դատախազը հաստատել է, որ Մամալաձեն ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում փետրվարի 10-ին, երբ պատրաստվում էր թռչել Գերմանիա: Օդանավակայանում նրա անձնական իրերի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև թունավոր նյութը:
Դատախազի խոսքով՝ քննությունն արդեն մշակել է վարկած, թե ում դեմ էր պատրաստվում մահափորձը, սակայն քննության այս փուլում չի հայտնում անուններ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել է Գերմանիայում վիրահատության պատրաստվող Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր