14:20 - Կորոնավիրուսի մուտացիայի դանդաղ պրոցեսը հույս է տալիս, որ այն կօգնի պաշտպանություն ապահովել տարիներով կամ նույնիսկ տասնամյակներով         13:56 - Հոգեբանը բացատրել է՝ ինչու են մարդիկ այս օրերին զանգվածաբար զուգարանի թուղթ գնում. Daily Mail      13:36 - Աջակցություն կտրամադրվի ամենից շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին    

14 փետ 2017 11:05

Սկանդալ Պոլսո հայոց պատրիարքանում․ Եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը արք․ Արամ Աթեշյանի ցուցաբերած պահվածքի պատճառով հրաժարական է տվել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը իր հրաժարականի մասին գրավոր հայտարարություն է տարածել, որում նշել է, թե այդ քայլին է գնում Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արք․ Արամ Աթեշյանի ցուցաբերած պահվածքի պատճառով։ 
Սահակ Մաշալյանն իր հայտարարության մեջ մեղադրել է արք․ Արամ Աթեշյանին՝ ժամանակին պատրիարքի տեղապահի ընտրությունը արգելելու, ինչպես նաեւ այս տարվա Սուրբ Ծնունդին հավատացյալներին տված խոստումը դրժելու մեջ։ Մաշալյանը շեշտել է, թե արք, Աթեշյանը խոստացել էր պատրիարքի ընտրությունների համար դիմել նահանգապետարան, սակայն վերջին պահին ասում է, որ չի դիմելու, քանի որ հայ համայնքից Պետրոս Շիրինօղլուին Էրդողանն ասել է, թե պետք է սպասել հանրաքվեի ընտրություններից հետո։
Եպիոսկոպոս Մաշալյանը հիշեցրել է, որ հայ եկեղեցու 1717 տարվա պատմության մեջ երբեք այսքան երկար ժամանակ առանց պատրիարք կամ առանց կաթողիկոս ժամանակշրջան չի եղել, իսկ այս պահին արք․ Արամ Աթեշյանի պատճառով այդ ամենը տեղի է ունենում։
Իր հայտարարության վերջին մասում Մաշալյանը նշել է, որ հրաժարական է տալիս Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդի պաշտոնից, Հովակիմ 1461 հիմնադրամի երկրորդ նախագահի պաշտոնից ու հանում իր թեկնածությունը պատրիարքի ընտրություններում։
«Մի հոգու հաճույքների համար ամեն տեսակ արտոնություններ տվող հիմադրամների ղեկավարներին, եկեղեցու ու համայնքի խնդիրները բանի տեղ չդնող ժողովրդի համար արդեն չեմ ուզում ծառայել։ Լքում եմ քաղաքը։ 
Հոգեւորականներ, առաջնորդներ եւ ժողովուրդ, ինձ միայնակ թողեցիք։ Սա պարտության ճիչ է։ Բայց ոչ միայն ես եմ պարտվել, այլ դուք էլ եք պարտվել։ Եւ կրկին մի հոգի է հաղթել։ Աստված օգնական»,-գրել է եպիոսկոպոս Սահակ Մաշալյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր