17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

14 հուն 2016 13:30

Եթե մեր սպառումը նվազում է, ապա ինչպե՞ս ենք հարկային բեռն ավելացնում. Հակոբ Հակոբյանը քննադատեց հարկային նոր օրենսգիրքը

Ասօր Աժ արտահերթ նիստի օրակարգում  հարկային նոր օրենսգրքի քննարկումն էր: ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը սոցիալական ոլորտի տեսանկյունից դիտարկելով հարկային նոր օրենսգիրքը նկատեց, որ աղքատության շեմին մոտ 400 հազար մարդը կհայտնվեն վտանգավոր գոտում, հետևաբար` օրենսգիրքը չի նպաստում աղքատության հետ կապված խնդրի լուծմանը` անկախ այն բանից` տնտեսությունը աճ կունենա՞, թե՞ չի ունենա: «Այս օրենսգրքով աղքատությունը կխորանա՞, թե՞ ոչ: Եթե մեր սպառումը նվազում է, ապա մենք ինչպե՞ս ենք հարկային բեռն ավելացնում, սա ինձ համար անհասկանալի է: Ամենամեծ անհավասարության երևույթները սկսվում են սահմանին, երբ հսկիչ գին են դնում ապրանքների վրա: Եթե ուզում եք հավասար դաշտ մտցնել բոլորին, ապա անդրադարձեք նաև սահմանին: Ուզում ենք բյուջե շատ փող մտնի, բայց չէ՞ որ փողը պիտի վերցնեք աշխատող մարդուց: Ուզում եք` քամեք, ուզում եք` մի քամեք, բայց աշխատողից պետք է վերցնեք: Ու եթե ուզում եք, որ աշխատող մարդիկ շատ լինեն, ուրեմն այս օրենսգիրքը պետք է սահմանի հավասարություն: Բայց այս օրենսգրքով հավասարություն չի սահմանվում»,- ասաց Հակոբ Հակոբյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր