17:07 - Տեսանյութ. Ինչպես են ավազամրրիկները ծածկում ավստրալական քաղաքները         16:31 - Մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է.Հայաստանում չպիտի լինի մեկ մարդու իշխանությունը      16:25 - ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել    

14 փետ 2017 15:14

«Ելքը» սպասում է Զարուհի Փոստանջյանի պատասխանին

Այսօր լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ասաց.
«3 ուժերի տարածքային կառույցները սինխրոնացված աշխատում են, և դրա սիներգիայի էֆեկտը դուք կտեսնենք, քանի որ զոննաներով է բաշխված, 13 զոննաներում էլ խնդիր չունենք»,- մանրամասնեց նա։
Մարուքյանն ընդգծեց, որ մյուս ընդդիմադիր դաշինքներից դեռևս ընդդիմադիր ելույթներ չի լսել, հասկանալի չէ, թե որն է նրանց նպատակը։ Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, Մարուքյանն ասաց, որ որևէ բան չպետք է բացառել։ «ՀՀ-ն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ որևէ բան բացառելը քաղաքական իմաստով խելացի չի լինի»,- շեշտեց նա։ Ինչ վերաբերում է Զարուհի Փաստանջյանի՝ «Ելք» դաշինքին միանալու հավանականությանը, ապա Էդմոն Մարուքյանն ասաց, որ Փոստանջյանը իրենց հրավերին չի պատասխանել։
«Զարուհի Փոստանջյանը մեր հարգարժան գործընկերն է, մենք շատ հարգում ենք նրա որոշումը և պարզ է, որ «Ժառանգությունում» ծանր իրավիճակ է, մենք հասկացողությամբ ենք մոտենում»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր