22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11         21:30 - 3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներից      21:10 - Որքանո՞վ են համատեղելի կենդանակերպի միևնույն նշանի ներկայացուցիչները    

14 փետ 2017 17:30

Արտակարգ դեպք Ջաջուռ գյուղում. 30-ամյա հղի կինը արտաքնոցում ծննդաբերել է եւ երեխան ընկել է հորը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով եղել է հղի, բակում գտնվող արտաքնոցում ծննդաբերել է, և երեխան ընկել է հորի մեջ։ Այս պահին գյուղ են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը։ Փրկարարական աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը նույն գյուղի բնակչուհի, 30-ամյա Ա. Բ.-ն է։ 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր