«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

14 փետ 2017 22:23

«Դրա շնորհիվ ես ու ամուսինս շուտ հաշտվում ենք».Մանո Գրիգորյան

Սարգիս եւ Մանո Գրիգորյանների համար սիրո տոները չեն տարբերվում սովորական օրերից: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց համար ամեն օրն է սիրո տոն.«Գրեթե ամեն շաբաթ-կիրակի մենք սիրո տոն ենք նշում՝ մի նոր սիրահար զույգի միավորելով, նոր ընտանիքի կազմավորմանը ներկա լինելով: Մեր կազմակերպած ամեն հարսանիքի հերոսների հետ մենք վերհիշում ենք մեր անցած ուղին՝ ծանոթություն, նշանադրություն, ամուսնություն: Մեզ համար տոնական են այն օրերը, երբ կարողանում ենք տանը մնալ ու մի փոքր հանգստանալ»: Մանոյի խոսքով`երբեք հատուկ առիթներով իրար նվերներ չեն մատուցել.«Մենք միմյանց հետաքրքիր ու հիշարժան պահեր ենք պարգեւում, միասին հաճելի որեւէ վայր ենք գնում, լավ ժամանակ անցկացնում, մեր ընկերներին տեսնում, զրուցում»:
Ընտանեկան ու աշխատանքային տարաձայնությունները զույգից անպակաս են.«Վայ, հաճախ ենք վիճում: Հիմնականում վեճեր հրահրողը Սարգիսն է, հաշտության առաջին քայլն էլ գրեթե միշտ ինքն է անում: Վեճերի թեմաները բազմազան են, բայց տանն ունեցած կռիվները երբեք չեն անդրադառնում մեր աշխատանքի վրա: Ամեն բան անում ենք, որ մեզ հետ շփվող մարդիկ չզգան, որ ինչ-որ բան այն չէ, այդպես էլ շուտ հաշտվում ենք»,-պատմել է դերասանուհին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր