11:22 - Տեսանյութ.«Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան 3 տասնյակ ձերբակալվածներ         11:15 - Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 10 524 է      10:56 - Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս    

15 փետ 2017 13:15

Դերասան Հարիսոն Ֆորդի ինքնաթիռը մի կերպ է խուսափել ուղևորատար ինքնաթիռի հետ բախումից.Տեսանյութ

Ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդի ինքնաթիռն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում վայրէջք կատարելու ժամանակ քիչ է մնացել բախվեր ուղևորատար ինքնաթիռի:
Ինչպես հայտնում է NBC հեռուստաալիքը՝ ավիադիսպետչերները հաղորդել են Ֆորդին, որպեսզի վերջինս իջեցնի ինքնաթիռը Ջոն Ուեյնի անվան օդանավակայանի թռիչքուղու վրա, մինչդեռ դերասանը շփոթվել ու ուղղություն է վերցրել դեպի այլ թռիչքուղի: Արդյունքում՝ նրա ինքնաթիռը շատ մոտ տարածությունից թռչել է American Airlines ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռի վրայով, որում այդ պահին գտնվել է 116 մարդ:
Րոպեներ անց ուղևորատար ինքնաթիռը կարողացել է բարեհաջող իրականացնել իր թռիչքը:
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության ներկայացուցիչներն այժմ դեպքի առնչությամբ հատուկ հետաքննություն են անցկացնում, որի արդյունքում դերասանը կարող է զրկվել թռիչքներ իրականացնելու իրավունքից:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր