17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

15 փետ 2017 14:45

Թալիշներին ստիպողաբար ուղարկում են առաջնագիծ՝ մսաղաց. Ադրբեջանից ՀՀ տեղափոխված Շահին Միրզոև

Լրագրողների հետ զրույցում Ադրբեջանից օրերս Հայաստան տեղափոխված, Թալիշական ազգային շարժման ներկայացուցիչ Շահին Միրզոևը նշեց, թե ադրբեջանական բանակում առաջնագծում ծառայում են մեծամասամբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք կազմում են ծառայող զինվորների 70-80 տոկոսը:
«Թալիշներն են ծառայում առաջնագծում։ Նրանց բանակ են տանում, կարելի է ասել, ստիպողաբար ու ուղարկում են միանգամից առաջնագիծ, մսաղաց։ Սա է պատճառը, որ սպանվածների թվում, անուններից էլ կարող եք տեսնել, մեծամասամբ թալիշներն են, թաթերը, ուդիները»,- ասաց Շահին Միրզոևը։
Ըստ նրա՝ բանակում միայն 20-30 տոկոսն են, որ այսպես ասած՝ տեղացիները, ովքեր «իրենց թուրքեր են կոչում»։
«Բայց նրանք առաջնագծում չեն՝ խոհարարներն են, պահեստներում են ծառայում և այլն»,- ասաց Շահին Միրզոևը։
Հարցին, եթե ստիպողաբար են բանակ գնում, չե՞ն կարող հրաժարվել ծառայությունից, Շահին Միրզոևը պատասխանեց, որ դա ուղղակիորեն կվտանգի նրանց ու նրանց ընտանիքների կյանքը։
«Նրանց առնվազն կբանտարկեն, ու բացի այդ՝ կտուժի նրանց ամբողջ ընտանիքը։ Ես հիմա Հայաստանում եմ, 92-ամյա հայրս այնտեղ է ու նրան ստիպել են, որ հրաժարվի ինձանից։ Միգուցե նա նույնիսկ չի էլ հասկանում՝ ինչ է կատարվում, ծեր է, բայց նրան ստիպել են հրաժարվել ինձանից»,- բացատրեց Շահին Միրզոևը։
Նա նշեց, որ Հայաստանում ինքն ու իր ընտանիքն իրենց լավ են զգում։ 
«Ընտանիքս այստեղ շատ լավ է զգում։ Երեկոյան եկանք, միանգամից հաջորդ օրը կնոջս տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ օնկոլոգիական հիվանդություն ունի։ Հիմա բժիշկների հսկողության տակ է»,- նշեց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր