18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

15 փետ 2017 16:19

ՀՀԿ-ի համամասնական ցուցակում են նաև ծնունդով Ջավախքից երկու պատգամավորներ

Ջավախքցի պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Տաճատ Վարդապետյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում են:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակում լինելու, հորիզոնականի և  առաջիկա անելիքների մասին Տաճատ Վարդապետյանը կխոսի փետրվարի 16-ից հետո:
Շիրակ Թորոսյանը ևս խոստացել է անելիքների մասին խոսել ավելի ուշ:
Նշենք, որ Շիրակ Թորոսյանը 2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր է եղել ՀՀԿ-ի համամասնական ընտրակարգով և այդ տարիների ընթացքում եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ ՀՀԿ-ից:
Տաճատ Վարդապետյանը 2007-2012թթ. եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):  2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից:  2012 թվականի հունիսի 22-ից ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր