17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

15 փետ 2017 19:50

Նոր հանգամանքներ են պարզվել Դեբեդ գետում հայտնաբերված երեխայի մահվան գործով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, Դեբեդ գետի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է 2013 թ. ծնված տղա երեխայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և հանձնել նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ դաստիարակչուհին, հաստատությունում իրեն վստահված երեխայի կյանքի անվտանգության ապահովման համար կրելով անձնական պատասխանատվություն, ցուցաբերել է անգործություն և անփութություն, անուշադրության է մատնել իր հոգածությանը հանձնված մանկահասակ երեխային, ինչի արդյունքում վերջինս դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից։ Նույն օրը նրա դին հայտնաբերվել է նշված հաստատությանը կից հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում` ոտքերով դեպի ափամերձ հատվածը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, մանկահասակ երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր