11:39 - Միքայել Մինասյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին.Աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան         11:27 - Ով էր Փաշինյանին հարց տվող, « իրենց հողերը պահանջող» ադրբեջանցին      11:10 - Տեսանյութ. Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը»    

14 հուն 2016 17:28

Բաքվում հայտնաբերված վարորդական վկայականը պատկանում է զոհված փոխգնդապետ Ալիկ Առաքելյանին

Armtimes.com-ը գրում է. 
Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերված վարորդական վկայականըպատկանում է ապրիլյան պատերազմում զոհված 34-ամյա գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Առաքելյանի հայրը՝ Գեւորգը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացուն պատկանող վարորդական իրավունքի վկայական: Ըստ Oxu.Az կայքի, վարորդական վկայականն իր տան բակում գտել է Բաքիխանով ավանի բնակիչ Իլկին Մամեդովը: Գտնված փաստաթուղթը (BC տեսակի վկայականը՝ տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) նա հանձնել Սաբունչիի շրջանի ոստիկանության 13-րդ բաժանմունք: Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի, թե ինչպես է փաստաթուղթը հայտնվել Ադրբեջանի տարածքում: Գեւորգ Առաքելյանին մի քանի հարց ուղղեցինք եւ ոչ միայն վկայականի վերաբերյալ.
- Պարոն Առաքելյան, ըստ ձեզ ձեր որդու վկայականը ինչպե՞ս է հայտնվել Ադրբեջանում:
- Զոհվելու օրը Ալիկի բոլոր փաստաթղթերը գրպանից հանել էին: Հեռախոսը, ժամացույցը, բանկի քարտը, անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, գումար՝ ամբողջը դատարկել էին:
- Ադրբեջանցինե՞րը:
- Այո, դե 10 օր իրենց մոտ է եղել դին:
- Այդ դեպքում ինչպես է հայտնվել ինչ-որ քաղաքացու տան մոտ:
- Ո՞վ գիտի, միգուցե ադրբեջանական կողմից քաղաքացիական անձ է այդ օրը կռվին մասնակից եղել: Ես չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ դիակի զննության ժամանակ Ալիկի համազգեստի գրպանները շուռ էին տված: Նույնիսկ մի գրիչ չկար գրպանում: Վիլիսի բանալիները եւս վերցրել էին:
- Փորձե՞լ եք պարզել, թե որտեղ են փաստաղթեթրը:
- Չէ, չեմ փորձել: Նոր իմացա, որ վարորդական իրավունքի վկայականն են գտել:
- Իսկ ըստ ձեզ նրանք չգիտե՞ն, թե դա ում փաստաթուղթն է, ինչո՞ւ են հետաքննություն սկսել:
- Ո՞նց կարող է չիմանան: Էդ ի՞նչ պիտի քննեն: Ուրեմն մի բան մտածել ես, ես դա չեմ կարող ասել:
- Պարոն Առաքելյան, եթե կարելի է խոսենք նաեւ ձեր որդու ընտանիքի բնակարանի խնդրից: Դուք հրաժարվել էիք «SOS Գյումրի» ծրագրի միջոցով պատգամավոր Արման Սահակյանի կողմից ձեզ տրամադրված բնակարանից՝ նշելով, որ տեղն ու պայմանները հարմար չեն: Ձեզ հաջողվե՞ս լուծել բնակարանի խնդիրը:
- Հենց հիմա, ներկա պահին «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն ու Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը փաստաթղթային հաշվառումներ են անում, զոհված հերոսին բնակարան են նվիրել: Ես իրենց ցավը տանեմ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր