17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

16 փետ 2017 13:15

Կառավարության աշխատակազմում կստեղծվի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի 6 հոգանոց բաժին

Կառավարությունն այսօր հաստատեց  «Կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» թիվ 726-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու որոշման նախագիծը: 
Որոշման զեկուցող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  նշեց, որ նպատակահարմար է համարվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն ՀՀ կառավարության աշխատակազմում համանման գործառույթներով օժտված բաժին ստեղծել:
Նա նշեց, որ նշված վարչությունը, հանդիսանալով նախարարության զորահավաքային մարմինը, միաժամանակ իրականացնում էր երկրի զորահավաքային նախապատրաստության պետական քաղաքականության մշակման գործառույթներ, որը և փոխանցվել է ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ստեղծվող բաժնի կողմից իրականացվող գործառույթների շարքին: 
«Հաշվի առնելով վերջին տարիներին պետական մարմիններում զորահավաքային մարմինների ստեղծման և զորահավաքային գործընթացների ակտիվության արդյունքում երկրի պաշտպանունակությանն ուղղված միջոցառումների բարելավման գործընթացը և դրա կատարելագործման անհրաժեշտությունը` շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի գլխավոր ռազմական տեսչության հետ քննարկումների արդյունքում որոշվեց առավել ակտիվ գործունեություն իրականացնել զորահավաքային մարմինների կողմից»,-ասաց նա և նշեց, որ դրանց համակարգման և օժանդակման համար, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության քաղաքականության մշակման և դրան հարակից խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի 6 հոգանոց բաժին


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր