17:12 - Տեսանյութ. Չվճարված հարկերի և աշխատավարձերի բեռը ոչ թե Նազիկ Ամիրյանն է ավելացրել, այլ այդ վիճակով գործարանը վաճառվել է նրան         15:27 - Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր      14:00 - «1000 դրամների հիմնադրամի» միջոցները կբավարարե՞ն 3-րդ կարգի հաշմանդամ զինվորների փոխհատուցման համար    

14 հուն 2016 15:51

Քաղաքական որբը վերածվում է քաղաքական բճի. Վարդան Այվազյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստը բավական բուռն է ընթանում: Քննարկվում է հարկային նոր օրենսգիրքը: Քննադատությունների պակաս չի նկատվում: Եզրափակիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցրերի հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վարդան Այվազյանը նշեց, որ հարկային օրենսգրքում դրված է հարկաբյուջետային կայունության սկզբունքը: Նա նաև անդրադարձավ քաղաքական հայտարարություններով ելույթներին` ասելով, որ երբ մարդը քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացքում վերածվում է քաղաքական բճի, այսինքն, ըստ Այվազյանի, «պապա է ման գալիս»: «Հատկապես` երբ ինքը ջերմոցի վարունգ է լինում` օլիգոպոլիայի պարարտանյութով շեղված, բնականաբար, պետք է ցույց տա, որ մեկումեջ ընդդիմադիր է: Անդեմ հայտարարությանը՝ անդեմ պատասխան եմ տալիս, հետևությունը թողնում եմ մնացածներին»,- ասաց Վարդան Այվազյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր