12:40 - Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին         12:29 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է      12:28 - Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը խախտում է. ուր մնացին խոստումները    

16 փետ 2017 19:45

Պուտինը հեռախոսով սպառնացել է Էրդողանին․ սա վերջին զգուշացում է

 

Սիրիայում թուրքական զորքերի հրամանատարական շտաբին ռուսական զորքերի հարվածից հետո նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Թուրքական Sozcu պարբերականի լրագրող Ջան Աթաքլըն գրել է, թե իրականությանը չի համապատասխանում թուրքական կողմի պաշտոնական հայտարարությունը, թե Սիրիայում թուրքական զորքերի հրամանատարական շտաբը ռուսական ավիահարվածներից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցով ցավակցություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Լրագրողը պնդել է, թե հստակ տեղեկություն ունի, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է Էրդողանին՝ շեշտելով, թե վերջին զգուշացումն է անում։ «Դուք խոսք էիք տվել, որ չեք մտնելու Էլ-Բաբ, սակայն կրկին ձեր խոսքը չպահեցիք։ Սա իմ վերջին զգուշացումն է։ Դուրս եկեք այդ հատվածից։ Մի աջակցեք «Ազատ սիրիական բանակին», հակառակ դեպքում ձեր դիմաց մեզ կտեսնեք»,-ասել է Պուտինը։

Նշենք, որ Սիրիայում ռուսական ռազմական օդանավերը հարվածներ էին հասցրել մի շենքի, որում գտնվել են թուրքական զորքերը։ Հարվածի հետեւանքով սպանվել են 4 եւ վիրավորվել՝ 15 թուրք զինվորականներ։

Ռուսական կողմը հայտնել էր, թե այդ կորդինատները իրենց փոխանցել էր Թուրքիան եւ այդ վայրում թուրքական ուժեր չպետք է լինեին։

Թուրքական ABC պարբերականն էլ շեշտել էր, թե թուրքական ուժերը  այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» հետ Էլ-Բաբում հարվածել էին Սիրիայի բանակային զորքերին, որոնց հետ եղել են նաեւ ռուս հրահանգիչները։ Ռուսական կողմը փորձել է կանխել թուրքերի հարձակումը, սակայն չի կարողացել կապ հաստատել, որից հետո օդ են բարձրացել ռուսական ռմբակոծիչներն ու հողին հավասարեցրել թուրքական զորքերի հրամանատարական շտաբը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր