18:00 - «Որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ». Հայկ Ալումյան         17:27 - Այս որոշումը սպասելի էր.'Հասկանալով՝ որտեղից է ուղղորդվում, գիտակցում ենք՝ ինչ է կատարվում      17:10 - Սեդրակ Քոչարյանի մեքենան շրջափակել էին    

17 փետ 2017 11:04

Արարատ գյուղում սեփական տանը հայտնաբերվել է 79-ամյա կնոջ՝ ամբողջովին այրված ու հոշոտված դին, նաև սատկած շներ ու առնետներ

Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա. տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա Մարգուշ Մարգարյանի՝ ամբողջովին այրված և շների կողմից հոշոտված դին:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Մարգարյանը միայնակ էր բնակվում և իր տանը պահում էր թափառող շներ:
Տանը հայտնաբերվել են նաև սատկած շներ ու առնետներ: Քանի որ դին անճանաչելի է, քննիչի որոշմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր